Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր՝ հուլիսի 2-ին, ընդունել է Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Պեպին Գերիտսին եւ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արտակ Կիրակոսյանին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ էլեկտրոնային հսկողության մեխանիզմների ներդրման գործընթացին առնչվող մի շարք հարցեր:
Փոխնախարարը վստահեցրել է, որ պրոբացիայի ծառայության վերաբերյալ գործընկերների ներկայացրած բոլոր առաջարկները կքննարկվեն եւ, ըստ անհրաժեշտության, կներառվեն քրեակատարողական համակարգի բարեփոխումների ռազմավարության նախագծում, որն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման:
Պեպին Գերիտսն իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակել սերտ համագործակցությունը նախարարության հետ առաջիկայում մեկնարկող ծրագրերի միջոցով:
Ամփոփելով խոսքը՝ փոխնախարար Խաչիկյանն ընդգծել է, որ արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում գործընկեր կազմակերպության ջանքերն ուղղված քրեակատարողական քաղաքականության եւ պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացմանը: