տուն Լուրեր Արդարադատության նախարարն ու վրաց գործընկերը մի շարք հարցեր են քննարկել

Արդարադատության նախարարն ու վրաց գործընկերը մի շարք հարցեր են քննարկել

98
0

123242

ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ նախարար Հարությունյանը հոկտեմբերի 20-ին հանդիպել է Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի և իրավական օգնության հարցերի նախարար Կախա Կախիշվիլիին:

Նախարար Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Կախիշվիլիին ջերմ ընդունելության ու արդյունավետ համագործակցության համար և նշել, որ Հայաստանն ու Վրաստանը ոչ միայն նույն անցյալն, այլև ներկայում, հատկապես իրավական ոլորտում, նույն մարտահրավերներն ունեն, որոնց դիմակայելու լավագույն տարբերակներից մեկը հաջողված փորձի փոխանակումն է:

Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի և իրավական օգնության հարցերի նախարար Կախա Կախիշվիլին, ողջունելով ՀՀ արդարադատության նախարարին, ընդգծել է, որ երկու երկրների նպատակը մեկն է՝ կարճ ժամանակահատվածում հասնել խնդիրների լուծմանը:

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են երկու երկրների պրոբացիոն ծառայություններին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, անդրադարձել պրոբացիոն ինստիտուտի ներդրման վրացական փորձին:

Նախարար Կախիշվիլին ներկայացրել է պրոբացիոն  ծառայության արդյունավետության բարձրացմանը, քրեակատարողական հիմնարկների բարեփոխմանն ու ՔԿՀ-ներում բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ուղղված իրենց աշխատանքը: Նա կարևորել է Հայաստանի ՔԿՀ-ներում էներգախնայողությանն ուղղված ծրագիրը և դրան ծանոթանալու ցանկություն է հայտնել՝ Վրաստանի ՔԿՀ-ներում այն իրագործելու հնարավորությունը քննարկելու համար:

Նախարար Հարությունյանը պրոբացիոն ոլորտում վրացական կողմի իրականացրած աշխատանքների արդյունավետությունը բարձր է գնահատել, կարևորել Վրաստանի ունեցած ձեռքբերումներն ու ընդգծել փորձի փոխանակման  ու արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին նախարարները համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել: