ՀՀ արդարադատության նախարարը Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավական հարցերի տնօրինության մարդու իրավունքների բաժնի ղեկավար Քրիստոս Գիակոմոպուլոսի հետ:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի աջակցությունը ՀՀ-ի կողմից իրականացվող բարեփոխումներին և շեշտել, որ առկա է փոխվստահություն, փոխադարձ շահերի և առաջնահերթությունների բարձր ըմբռնում: Ա. Հովհաննիսյանը գոհունակությամբ փաստել է, որ 2015-2018թթ. գործողությունների ծրագիրը հնարավորություն է տալիս համապատասխան ոլորտներում խորացնելու և զարգացնելու համագործակցությունը:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավական հարցերի տնօրինության մարդու իրավունքների բաժնի ղեկավար Քրիստոս Գիակոմոպուլոսին էլ իր հերթին կարեւորել է համագործակցության բարձր մակարդակը եւ վերջին տարիների արդյունավետ փոխգործակցությունը տարբեր ծրագրերի իրականացման շրջանակներում:
Կողմերը անդրադարձել են փոխադարձ կարևորություն ներկայացնող այլ հարցերի եւս, կարեւորել ծրագրերի շարունակականության ապահովումը: