տուն Լուրեր Արցախում զինծառայողը նռնակ է նետել ծառայակցի ուղղությամբ, ապա ինքնասպան եղել

Արցախում զինծառայողը նռնակ է նետել ծառայակցի ուղղությամբ, ապա ինքնասպան եղել

94
0

2333

Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հաղորդել այս գիշեր Արցախում 20-ամյա զինծառայողի մահվան դեպքի մասին:

Ըստ պաշտոնական տեղեկատվության` N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահության ընդգրկված ժամկետային զինծառայողներ, շարքային Ալբերտ Պոստոլոկյանի հրազենային մահացու վիրավորում և շարքային Գառնիկ Տերտերյանի բեկորային վիրավորում ստանալու դեպքի առթիվ Զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 110-րդ հոդվածի 1-ին մասով։

 Նախնական տվյալներով՝ զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի, առույգ հերթափոխի դիտորդ, նռնակաձիգի օգնական, ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Հակոբի Պոստոլոկյանը դեկտեմբերի 8-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, ծառայողական նպատակով իրեն տրամադրված նռնակը նետել է գետնատնակի մուտքի ուղղությամբ, որի պայթյունից բեկորային վիրավորում է ստացել հերթափոխի՝ հանգստացող  ավագ հրաձիգ,  ժամկետային զինծառայող, շարքային Գառնիկ Հայկի Տերտերյանը, որից հետո իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր ծնոտի շրջանում և ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է:

Գ.Տերտերյանը տեղափոխվել է զինհոսպիտալ, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։