տուն Լուրեր Արցախում 19-ամյա աղջիկը քացախաթթու է խմել. նա հիվանդանոցում է

Արցախում 19-ամյա աղջիկը քացախաթթու է խմել. նա հիվանդանոցում է

275
0

Արցախի ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ ս.թ. հունիսի 28-ին ժամը 12:30-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի բնակչուհի, 19-ամյա Լ. Հ-ն իրենց տանը՝ չպարզված հանգամանքներում օգտագործել է քացախաթթու եւ ստացած թունավորմամբ տեղափոխվել բուժհաստատություն։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: