տուն Լուրեր Արցախի զինված ուժերը խոցել են ադրբեջանական զինուժին պատկանող անօդաչու թռչող սարք. լուսանկար

Արցախի զինված ուժերը խոցել են ադրբեջանական զինուժին պատկանող անօդաչու թռչող սարք. լուսանկար

100
0

sahman

Արցախի հանրապետույան մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը  ֆեյսբուքյան էջում գրում է. «Այսօր ժամը 12.15-ին Արցախի զինված ուժերի հակաօդայինները շփման գծի արևելյան (Մարտունի) ուղղությամբ խոցել են ադրբեջանական զինուժին պատկանող «ORBITE» տեսակի անօդաչու թռչող սարք: Համոզված եմ, որ Բաքվի քարոզչամեքենան այս լուրը կամ կհերքի, կամ լավագուն դեպքում՝ լռակյաց կփորձի շրջանցել:

Անկեղծ ասած, թե առաջին, թե երկրորդ տարբերակը, անձամբ իմ համար, որևէ նշանակություն չունի, կարևորը, թերևս, այն է, որ մեր բանակը հերթական անգամ գտնվեց իր բարձրության վրա: Ապրեք տղաներ, այդպես շարունակեք»: