տուն Արցախ Արցախի թեմի առաջնորդը՝ Գեղարդի մասունքի մի կտոր քաղաքապետին նվիրելու մասին

Արցախի թեմի առաջնորդը՝ Գեղարդի մասունքի մի կտոր քաղաքապետին նվիրելու մասին

166
0

Araratnews.am-ը գրել էր, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող մի խումբ երիտասարդներ մտել են Մայր Աթոռի դիվանատուն: Նրանք հայտարարել են՝ վաճառվել է Մայր Աթոռում պահվող եզակի մասունքը՝ Սուրբ Գեղարդը, որով հռոմեացի զինվորը խոցել է Փրկչի կողը: Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանը հայտնել է, որ Սուրբ Գեղարդը չի վաճառվել, այլ մի մասը կտրվել է եւ նվիրվել ռուս քաղաքապետի:

Հայտարարությունը վրդովվել է Հայ առաքելական եկեղեցու հավատացյալներին, չնայած  Արշակ սրբազանը պարզաբանել է՝ եկեղեցիների միջև գոյություն ունի մասունքների փոխանակման փորձառություն:

Araratnews.am-ը  Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք ճի՞շտ է հանրային սեփականության այդքան կարևոր մասունքից ինչ-որ կտոր նվիրել ռուս քաղաքապետի: «Ես տեղյակ չեմ՝ ի՛նչ է եղել, հետեւաբար չեմ կարող մեկնաբանել: Եթե ինքն է ասում, թող ինքը մեկնաբանի»,- ասաց արքեպիսկոպոսը:

Արցախի թեմի առաջնորդը հիշեցրեց, որ երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի օրոք  Մոսկվայի և Համայն Ռուսիո Ալեքսի Բ պատրիարքին Սուրբ Անդրեասի մասունքներ են տվել, Հռոմի Պապն էլ Հայաստանյայց եկեղեցուն Գրիգոր Լուսավորչի մասունքներ է տվել: «Եկեղեցիների միջեւ մասունքների տրամադրում լինում է: Դա հին կանոնական ընդունված ձեւ է»,- մանրամասնեց Պարգև սրբազանը:

Մեր դիտարկմանը, թե մասունքը տվել են քաղաքապետին, Արցախի թեմի առաջնորդն ասաց՝ տեղյակ չէ, ինչ է կատարվել, հետեւաբար չի կարող ոչ մի խոսք ասել:

Սոնա Դավթյան