տուն Լուրեր Արցախի պետնախարարը Ներդրումային հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Արցախի պետնախարարը Ներդրումային հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

104
0

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 8-ին այցելել է Արցախի Ներդրումային հիմնադրամ եւ աշխատակազմին ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին:

Արցախի կառավարությունից հայտնում են, որ պետական նախարարը նշել է, որ Ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հոկտեմբերի 5-ին բավարարել է նախկին գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանի՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու խնդրանքը, եւ նոր որոշմամբ այդ պաշտոնին է նշանակվել Քաջիկ Խաչատրյանը: Նա շնորհակալություն է հայտնել Ա. Միրզոյանին երկարամյա եւ արդյունավետ գործունեության համար՝ նշելով, որ այդ տարիներին մեծ է եղել Ներդրումային հիմնադրամի ունեցած դերակատարությունը հանրապետությունում փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության եւ հիփոթեկային շուկայի կայացման գործում:

Ներկայացնելով նոր ղեկավարին՝ Գ. Մարտիրոսյանը մասնավորապես նշել է, որ Ք. Խաչատրյանն ունի պետական կառավարման մեծ փորձ, ինչպես նաեւ, աշխատելով բանկային ոլորտում, քաջատեղյակ է ֆինանսական շուկային: Նա հույս է հայտնել, որ նոր ղեկավարի ունեցած փորձն ու գիտելիքները կծառայեցվեն Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետության շարունակական բարձրացմանը եւ կապահովեն սպասվող արդյունքները: