Ցավով պիտի նշեմ, որ Արցախի նախկին ՄԻՊ-ը զբաղված է էժանագին ստեր և մանիպուլյացիա տարածելով։ Հրավիրում եմ բոլոր լրատվականների ուշադրությունը՝ ապատեղեկատվության հակազդման գործին։ Ռուբեն Մելիքյանի նկարում երևացող Աջափնյակ շրջանի դատարանի պատուհանն է։ Այն երկշերտ է, կոտրված է ՆԵՐՍԻ շերտը։ Ներսում ոչ մի աշխատակից չհանդիսացող անձ չկա։
Կոչ եմ անում իրենց իրավապաշտպան համարող անձանց զերծ մնալ սուտ ու կեղծիք տարածելու արատավոր պրակտիկայից։
Այս մասին ֆեյսբուք սոցցանցի իր էջում գրում է Վահագն Ալեքսանյանը, տեղադրելով ստորև բերվող լուսանկարը.
Ավելի վաղ Ռուբեն Մելիքյանը գրել էր.
Դատարաններից մեկում Վարչապետի հրահանգով հավաքված խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել ապակիներ, քաշքշել աշխատանքի գնացող դատավորների։
Ոստիկանությունը անգործության է մատնված։
Դուք սա չեք մարսի, Նիկոլ Փաշինյան։