Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին հանդիպում է ունեցել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի ղեկավար Արմեն Գևորգյանի հետ: Այս մասին հաղորդում է ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքը:
Հանդիպմանը, որին մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը և ԼՂՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախում լուրջ ակնկալիքներ կան «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի հետ փոխգործակցությունից, ինչը մեծապես կնպաստի առաջատար փորձի և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը հանրապետությունում: