տուն Լուրեր Արցախի հետ սահմանին հնարավոր են սադրանքներ. իրանագետ

Արցախի հետ սահմանին հնարավոր են սադրանքներ. իրանագետ

116
0

iranaget-470x265

Իրանագետ Արմեն Իսրայելյանը Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո  հնարավոր է համարում  Արցախի հետ սահմանին որոշակի սադրանքների  կազմակերպումը,- տեղեկացնում է Ա1+-ը։

« Ոչ իհարկե Սաուդյան  Արաբիայի կողմից, կամ  երրորդ այլ ուժի կողմից: Այլ  հատուկ ծառայությունների, որոնք նպատակ ունենան ապակայունացնել Իրանի հյուսիսային շրջանները, դրանում կարծում եմ շահագրգռված է Ադրբեջանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց իրանագետը:

Իսկ այդ սադրանքները կարող են վնասել մեր սահմաններին:

Արմեն Իսրայելյանը  Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը   պայմանավորում է  տնտեսական,  քաղաքական եւ անվտանգության գործոններով: Տնտեսական առումով, ըստ նրա,  հնարավոր է՝  բացասաբար ազդի երկկողմ հարաբերությունների վրա:

«Դա առաջին հերթին պայմանավորված է Իրանի տնտեսական իրավիճակով, միջուկային համաձայնությունից հետո, այն հույսերը, որոնք կային Իրանի հետ արտաքին  ներդրումների ներգրավելու առումով եւ այլն, դրանք ցավոք սրտի Իրանի պարագայում չարդարացան»։

Ըստ իրանագետի՝ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում մենք կարողացել ենք այնպիսի նախադրյալներ ստեղծել, որը հիմք կտա զարգացնելու երկկողմ տնտեսական հարաբերությունները՝ զբոսաշրջության, համատեղ փոքր ձեռնարկությունների եւ այլն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։