տուն Լուրեր Համաձայնագրերը չեղարկելու որոշումները Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջեւ կապերի կասկածների տեղիք են տալիս....

Համաձայնագրերը չեղարկելու որոշումները Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջեւ կապերի կասկածների տեղիք են տալիս. «Le Monde»

134
0

Ֆրանսիական «Le Monde» պարբերականը հոդված է հրապարակել՝ կապված Ֆրանսիայի իշխանությունների՝  ֆրանսիական քաղաքների եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ բարեկամության համաձայնագրերի վերանայման  որոշման հետ։

Հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ 2013 թվականից Ֆրանսիայի 13 տարածաշրջանային կազմավորումներ Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության համաձայնագրեր են ստորագրել, որը հետագայում Ադրբեջանի հետ հարաբերություններում հանգեցրել է տարաձայնությունների։

«Մի կողմից առկա է Ֆրանսիայի ազդեցիկ հայկական սփյուռքը (շուրջ 600 000 մարդ)։ Մյուս կողմից՝ Ֆրանսիայի համար կարեւոր տնտեսական գործընկերը. կովկասյան տարածաշրջանում Ֆրանսիայի առեւտրի մեծ մասը բաժին է ընկնում հենց Բաքվին, որն ունի էական էներգետիկ ռեսուրսներ»,- գրում է «Le Monde»-ը։

Ֆրանսիայի քաղաքների ղեկավարությունը, պարբերականի հարցումների համաձայն, չի կիսել իշխանությունների տեսակետը, նշելով, որ ԼՂՀ-ի եւ իրենց քաղաքների միջեւ համաձայնագրի ստորագրումը չի ստեղծի իրավական կոնֆլիկտ  եւ ոչ մի կերպ չի ազդի երկրի արտաքին քաղաքականության վրա։

Ֆրանսիայի հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ իրենց հերթին նշել են, որ դատարանի ընդունած՝ այդ համաձայնագրերը չեղարկելու վերաբերյալ որոշումները  Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջեւ առկա կապերի կասկածների տեղիք են տվել։

«Le Monde»-ը նաեւ գրել է, որ ներկայումս գոյություն ունեն նմանատիպ համաձայնագրեր Ֆրանսիայի  քաղաքների եւ պաղեստինյան համայնքների, Թայվանի եւ անգամ Հյուսիսային Կիպրոսի միջեւ, որոնք չեն ճանաչվում Ֆրանսիայի պետության կողմից։