տուն Լուրեր Արցախի հարցում զիջում կանի՞ Սերժ Սարգսյանը

Արցախի հարցում զիջում կանի՞ Սերժ Սարգսյանը

212
0

Serj_Aliev_001

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, Փարիզում՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ, կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ,  Լեռնայի Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանն ուղղված հանդիպումներ:

Ֆրանսիայի նախագահ  Ֆրանսուա Օլանդը երկու նախագահներին կոչ է արել ակտիվացնել ջանքերն Արցախի  հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ հիմնվելով միջազգային իրավունքի և ԵԱՀԿ Մինսկի Խմբի կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների հիման վրա:

Հետաքրքիր է, որ  Ֆրանսիայի Նախագահի ելույթն այս անգամ դիտվում է որպես ավելի պռոադրբեջանական, քանի որ նա քանիցս օգտագործել է  ներկայիս ստատուս քվոյի ոչ հուսալի լինելու մասին իր պնդումները: Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին` քաղաքական կամք դրսևորել, մի կողմ թողնել տարաձայնությունները և երկու  ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության համապարփակ համաձայնագրի կնքմանը: Նշվում է նաև, որ հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են հակամարտության ժամանակ անհայտ կորածների վերաբերյալ տեղեկություններ փոխանակել` Կարմիր խաչի հովանու ներքո:

Իսկ թե ինչ է իրենից ներկայացնում խաղաղության համապարփակ համաձայնագիրը, որի հիմքում Մինսկի Խմբի առաջարկներն են, պարզ է:

Հիշենք հայտնի Մադրիդյան սկզբունքները, որոնցով.

• Լեռնային Ղարաբաղի շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը;
• Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, նրա անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով
• Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք;
• Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտության միջոցով;
• ներքին տեղահանված անձանց եւ փախստականների` իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալու իրավունք;
• անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն: