տուն Լուրեր Արցախի բարձրաստիճան զինվորականները հարցաքննությա՞ն կհրավիրվեն

Արցախի բարձրաստիճան զինվորականները հարցաքննությա՞ն կհրավիրվեն

88
0

Այս օրերին մամուլում շրջանառվում էր տեղեկություն, որ չի բացառվում ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ստուգի այն վարկածը, թե Մարտի 1-ի դեպքերի ժամանակ ներքաղաքական իրադարձություններին ներգրավվել է նաև Ղարաբաղից բերված զորք՝ ընդհուպ մինչև հարցաքննության հրավիրելով Արցախի բարձրաստիճան զինվորականների: «Արցախպրես»-ը գրում է, որ ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ նման հարցով ԱՀ դատախազությանը չեն դիմել: