Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Հանրապետության խորհրդարանի մի խումբ պատգամավորների ուղեկցությամբ մայիսի 16-ին այցելել է Եռաբլուր պանթեոն։
Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը, պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել ազատագրական պայքարի նահատակների հիշատակին: