Այսօր՝ հունիսի 30-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը ԱԺ կանոնակարգի 17-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ փակ նիստ է գումարել։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:
Նիստից հետո տեղի է ունեցել մամուլի ասուլիս, և ԱԺ էթիկայի ժամանակվոր հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պատասխանել է լրագրողների՝ հանձնաժողովի աշխատանքների ընթացքի և հետագա անելիքների վերաբերյալ հարցերին: