տուն Լուրեր Արցախ-Ֆլանդրիա կապերի ընդլայնման համար կան նպաստավոր պայմաններ

Արցախ-Ֆլանդրիա կապերի ընդլայնման համար կան նպաստավոր պայմաններ

115
0

bakoԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին ընդունել է Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարանի մի խումբ անդամների՝ Բելգիայի Սենատի փոխնախագահ Կառլ Ֆոնլաուվեի գլխավորությամբ: Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը կարեւորել է Արցախ-Ֆլանդրիա կապերի խորացումը տնտեսական, քաղաքական եւ մարդասիրական տեսանկյուններից՝ հավելելով, որ դրանց ընդլայնման համար առկա են նպաստավոր պայմաններ:

Հանդիպման ընթացքում Նախագահ Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի անդամ Հեղինե Էվինյանին հանձնել է «Երախտագիտություն» մեդալ՝ բարձր գնահատելով նրա հայրենանվեր գործունեությունը:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Կասպար Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք: