տուն Լուրեր Արցախ այցելելու համար CNN-ի հայտնի լրագրողը կընդգրկվի Բաքվի «սև ցուցակում»

Արցախ այցելելու համար CNN-ի հայտնի լրագրողը կընդգրկվի Բաքվի «սև ցուցակում»

116
0

84d08175-8e23-4a3a-841d-318011023ede_640

Արցախ այցելելու համար Ադրբեջանը մտադիր է «սև ցուցակում» ընդգրկել ամերիկացի հայտնի ավագ խոհարար, CNN-ի թղթակից և հեռուստահաղորդավար Էնթոնի Բուրդենին. այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմետ Հաջիևը:

«Էնթոնի Բուրդենը կներառվի անցանկալի անձանց ցուցակում՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներ անօրինական այցելելու համար»,- ասել է պաշտոնյան:

CNN հեռուստաընկերության թղթակիցն այցելել էր Հայաստան և Արցախ՝ իր «Էնթոնի Բուրդեն. անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդման համար ռեպորտաժ պատրաստելու համար: Բուրդենը հարցազրույցներ էր վարել Արցախի Շուշի քաղաքում, մասնավորապես՝ Ջդրդուզի կիրճում, որտեղ ճաշակել էր ժենգյալով հաց, շիլա, խորոված, տնական մածուն, թթի և հոնի օղիներ:

22519604_10214900071475174_7892928016947239990_n tt3