Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Արցախ այցելու համար Կանադայի խորհրդարանի անդամ Թոնի Քլեմենի անունը ընդգրկել է «սև ցուցակում»:
Նշենք, որ օգոստոսի 30-ին Կանադայի խորհրդարանականների պատվիրակությունը «Միասնական ազատ աշխարհ» կազմակերպության ղեկավար Մաջիդ Էլ Շաֆիի գլխավորությամբ այցելել էր Արցախ` 2016-ի ապրիլին Ադրբեջանի զինուժի ռազմական հանցագործությունների մասին փաստեր հավաքելու նպատակով:
«Թոնի Քլեմենի անունը կընդգրկվի Ադրբեջանի ԱԳՆ անցանկալի անձանց ցուցակում»,- լրագրողներին ասել էր Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Հիքմետ Հաջիևը: Նա նաև հավելել է, որ Ադրբեջանի անհանգստության և դժգոհության մասին տեղյակ են պահվել Կանադայի ԱԳՆ-ն և խորհրդարանը: