Araratnews.am-ի խմբագրություն ահազանգ է ստացվել, որ այսօր Երևան քաղաքի բանկոմատներում չեն սպասարկվում ArCa քարտերը: Անգամ սրճարաններում մարդիկ չեն կարողանում քարտի միջոցով վճարումներ կատարել եւ կանգնել են փաստի առաջ։ Մեր թղթակիցը փորձել է համապատասխան բանկից ստանալ պարզաբանում, մինչդեռ հեռախոսազանգերին չեն պատասխանել:
Հիշեցնենք, որ «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ը հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի և տաս առևտրային բանկերի կողմից 2000 թ-ի. մարտին Հայաստանի բանկային ոլորտում նոր վճարահաշվարկային համակարգի ներդրման և զարգացման նպատակով:
Ընկերությունը մատուցում է ծառայությունների փաթեթ, որը հնարավորություն է տալիս բանկերին թողարկել և սպասարկել ArCa, MasterCard, VISA և American Express քարտեր՝ օգտվելով պրոցեսինգային կենտրոնի ժամանակակից տեխնիկական, տեխնոլոգիական և ծրագրային հնարավորություններից, ինչպես նաև ընկերության մասնագիտական օժանդակությունից:
Էմմա Պալյան