Ալվարո Արբելոան որոշել է ավարտել կարիերան 34 տարեկանում:
«Ֆիզիկապես ես պատրաստ էի շարունակել խաղալը: Բայց եկել է հրաժեշտ տալու ժամանակը: «Ռեալը» իմ ամբողջ կյանքի ակումբն է: Ես երբեք չեմ զանգահարի և աշխատանք չեմ խնդրի, բայց ես միշտ հասանելի կլինեմ առաջարկների համար»,- հայտարարել է Արբելոան:
Կարիերայի մեծ մասը Արբելոան անցկացրել է «Ռեալում , նաև հանդես է եկել «Դեպորտիվոյի», «Լիվերպուլի», ինչպես նաև «Վեսթ Հեմի» կազմում: