Ադրբեջանում կրկին աղմկում են։
Նոյեմբերի 3-ին Լոնդոնում մեկնարկում է World Travel Market ամենամյա զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսը։ Այս հեղինակավոր ցուցահանդեսին ներկայացվում են զբոսաշրջային նոր ուղղությունները, ինչպես նաև երկրները ներկայացնում են զբոսաշրջային շուկայում իրենց նորույթները։
Ադրբեջանում կրկին լուրջ անհանգստացած են, որ միջազգային այդ ֆորումում տեղեկատվություն է տարածվելու Արցախի մասին։ Ըստ Haqqin.az-ի՝ հայկական տաղավարում տեքստային տեղեկատվություն է տրվում Արցախի մասին, իսկ այդ տարածքը ներկայացվում է որպես հայկական։ Ադրբեջանցիները մեղադրում են իրենց մշակույթի և զբոսաշրջանության նախարարությանը՝ այս «ոտնձգությունը» չկանխելու համար։