«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի պաշտոնական կայքում տեղադրված տեսանյութը, որը պատմում է Արցախի ներկայի մասին, Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից որակվել է որպես «անջատողականության, օկուպացիայի և ագրեսիայի տարածման» բնույթ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիև:
ԱԳՆ-ն բողոքել է, որ տեսանյութում հաշվի չի առնվել Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքի» կարծիքը, տեսանյութն ունեցել է կողմնակալ բնույթ: ԱԳՆ-ում կարծում են, որ մշտապես օբյեկտիվ տեղեկություններ տարածող «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը պետք է օբյեկտիվորեն լուսաբանի փախստականների և բռնի տեղահանվածների ներկայիս իրավիճակը:
ԱԳՆ-ն այս տեսանյութի պատրաստումը որակում է որպես փախստականների իրավունքի ոտնահարում: