Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ Գայլի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը քիչ առաջ Araratnews.am-ին տեղեկացրեց, որ Խանդոյանի լիազորագրի հարցը լուծվել է: Նշենք, որ Արայիկ Խանդոյանը ցանկանում է մասնակցել իր հայրենի` Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ընտրություններին, սակայն մինչև այս պահը քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը խոչընդոտներ էր հարուցում և չէր տրամադրում համապատասխան լիազորագիրը:
«Լիազորագիրը արդեն տվել են, նրա վստահորդն արդեն զբաղվում է գործերով, ուղղակի այսօր վերջին օրն էր, եւ եթե լիազորագիր չտային, ապա գործընթացն իրավական ուժ չէր ունենա»,- ասաց Արայիկ Պապիկյանը, հույս հայտնելով, որ այլեւս որեւէ խոչընդոտ չի լինի: Հարցին, թե նրան գրանցելու դեպքում ինչպե՞ս է պատկերացնում հաջորդ զարգացումները` քարոզարշավը եւ այլն, փաստաբանն ասաց. «Դժվարանում եմ ասել, քանի որ նրա քարոզարշավի հարցերով ես չեմ զբաղվելու, այլ նրա վստահված անձը, նրանք տեղեկություններ կհայտնեն»: