Համաձայն մամուլում շրջանառվող լուրերի`Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը կարիերան կշարունակի «Բեշիկթաշում»:
NTV Sport-ը հաղորդում է, որ թուրքական ակումբը համաձայնության է եկել 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում: Ըստ աղբյուրի` Օզբիլիզը ստորագրելու է 4,5 տարվա պայմանագիր: Տրանսֆերի արժեքի մասին ոչինչ չի հաղորդվում: