տուն Լուրեր Արարատում հնդիկ ուսանողները մեքենայով գլորվել են ձորը՝ 2-ի վիճակը ծանր է

Արարատում հնդիկ ուսանողները մեքենայով գլորվել են ձորը՝ 2-ի վիճակը ծանր է

91
0

121738

Արարատի մարզում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 78-րդ կմ հատվածում այսօր՝ ժամը 17.43-ի սահմաններում Nissa Teana մակնիշի 001 VV 24 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Ջերմուկ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում:  Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Վթարի հետևանքով տուժածները՝ 18-20 տարեկան 4 անձ,  տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, նրանցից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորները ազգությամբ հնդիկ են, սովորում են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, իսկ մեքենան եղել է վարձույթով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։