տուն Հասարակություն Araratnews.am-ի ահազանգը՝ ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում

Araratnews.am-ի ահազանգը՝ ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում

233
0

Սեպտեմբերի 4-ին հրապարակել էինք հոդված՝ «Բազմազավակ ընտանիքը զրկվել է նպաստից եւ «տույժի» ենթարկվել» վերնագրով հոդվածը եւ գրել, որ Գեղարքունիքի մարզի բազմազավակ ծնող Զարուհի Ներսիսյանը նպաստից զրկվել է եւ «տույժի» ենթարկվել:  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Գեղարքունիքի մարզի համապատասխան տարածքային գործակալությունը Զարուհի Ներսիսյանից պահանջել է վերադարձնել 2019 թ. օգոստոսի ամսվա 40.000 դրամ նպաստը:

Քանի որ հոդվածից հետո նախարարությունը որեւէ կերպ չէր փոխել իր դիրքորոշումը եւ մեզ ընդամենը պարզաբանել էր նպաստ ստանալու կարգը, Araratnews.am-ը ահազանգեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ պարզաբանում լսելու: Ի պատասխան մեր գրավոր հարցման՝ ՄԻՊ-ը տեղեկացնում է. «Խնդիրն ուսումնասիրվել է ՄԻՊ-ի աշխատակազմում, որի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով համապատասխան գրություն է ուղարկվել լիազոր մարմին: Արդյունքների մասին լրացուցիչ կիրազեկվեք»:

Հ.Գ. ՄԻՊ-ի պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here