տուն Լուրեր Արարատի մարզում 36-ամյա տղամարդը կասկածվում է 14-ամյա աղջկա բռնաբարության փորձի մեջ

Արարատի մարզում 36-ամյա տղամարդը կասկածվում է 14-ամյա աղջկա բռնաբարության փորձի մեջ

115
0

sexual5

Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ նոյեմբերի 8-ին, Արարատի մարզի գյուղերից մեկի դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհի՝ 14-ամյա Օքսաննա Վ.-ի նկատմամբ բռնաբարության փորձ ատարելու փաստով. հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս մայրը՝ 42-ամյա Մ. Վ.-ն, Ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել է, որ գյուղի Այվազյան փողոցում համագյուղացի՝ 36-ամյա Սուրեն Ս.-ն բռնություն գործադրելով՝ փորձել է բռնաբարել իր աղջկան, սակայն այնտեղ գտնվող մի քաղաքացի նկատել ու աղմուկ է բարձրացրել, ինչից հետո Սուրեն Ս.-ն իր նպատակին չի հասել։ Երեխային տրվել է դատաբժշկի ուղեգիր, Սուրեն Ս.-ն Արտաշատի ոստիկանների կողմից հայտնաբերվել է և տեղափոխվել Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ որոշ ժամանակ մնալուց հետո բաց է թողնվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: