Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով:
Հարցին՝ ՀՀԿ-ի շունչը կա՞ մարզում, և կարո՞ղ են հանրապետականները փորձել իր դեմ աշխատել, մարզպետը պատասխանեց. «Ինձ միշտ հետաքրքիր է՝ էդ հանրապետականի շունչ ասվածն ինչի՞ եք ասոցացնում: Եղել են մարդիկ, եղել են Հանրապետական կուսակցության հետ, այսօր ինչ-ինչ հանգամանքներում լքում են էդ կուսակցությունը: Բոլորն էլ մեր բնակիչներն են, թող շնչեն, թող ապրեն նոր Հայաստանում»: