Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ. հայտնում է ՀՖՖ կայքը:
Օրակարգում է եղել նաև Բարձագույն խմբի 13-րդ տուրի «Շիրակ – «Արարատ» խաղում երևանցիների հայտացուցակում 20 ֆուտբոլիստի փոխարեն 18 խաղացողների ներկայությունը, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Նիստի արդյունքում որոշվել է ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 34-րդ կետի համաձայն «Արարատին» տուգանել 30 հազար դրամով: