Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծմանը՝ նշելով, որ խորհրդարանական բոլոր ուժերը պետք է մասնակցեն այդ գործընթացին։
Դիտարկմաը, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր, որ ինքը հանձնաժողովի նպատակներին ծանոթ չէ, քաղաքական նպատակներ կարող են լինել, Միրզոյանն արձագանքեց․ «Քաղաքական ասելով՝ ի՞նչ նկատի ունի։ Իհարկե, որևէ որոշում այստեղ քաղաքական է, որևէ վերաբերմունք քաղաքական է։ Եթե դուք, քաղաքական ասելով, ենթադրում եք ինտրիգային, անդրկուլիսյան կոնֆիգուրացիաների կոնտեքստում, դա բոլորովին այլ բան է։ Ես վստահաբար կարող եմ պնդել, որ սա գործիք չէ որևէ մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար»։
Միրզոյանը հավելեց, որ վարչապետը նկատի է ունեցել, որ կան բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ ապրիլյան պատերազմի հետ կապված, որոնց հանրությունը պետք է տեղյակ լինի։