տուն Լուրեր Առանց Ռուսաստանի համաշխարհային հակամարտությունների լուծումն անհնար է. Գերմանիայի ԱԳ նախարար

Առանց Ռուսաստանի համաշխարհային հակամարտությունների լուծումն անհնար է. Գերմանիայի ԱԳ նախարար

108
0

gabriel-zigmar

Առանց Ռուսաստանի, միջազգային տարբեր հակամարտությունների լուծումն անհնար է. Բոնում G20 գագաթնաժողովի անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպումից հետո՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը, հաղորդում է Ria.ru-ն:

«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, իհարկե, խոսել ենք տարբեր ճգնաժամային իրավիճակների մասին: Մեզ համար պարզ է, որ անկախ այն հարցից, ինչպես պետք է գնահատել Ռուսաստանի դերը, առանց Ռուսաստանի չի հաջողվի լուծել այս հակամարտություններից և ոչ մեկը», — ասել է ԳԴՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: