Ռուսական առաջատար կինոընկերություններից մեկը պատրաստվում է սկսել աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին առաջին գեղարվեստական ֆիլմի նկարահանման աշխատանքները:
«Սուսերով պարը» անվանումով ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը հայտնի ուզբեկ և ռուս ռեժիսոր Յուսուպ Ռազիկովն է: Ֆիլմի նկարհանման աշխատանքներով զբաղվում է Marc Media կինոընկերությունը:
Նկարահանումները կսկսվեն 2018-ին՝ ՌԴ-ի և Հայաստանի տարածքում: Ֆինանսապես աջակցել են Հայսատանի և ՌԴ-ի մշակույթի նախարարությունները: