տուն Լուրեր Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը կույր երաժշտի կատարմամբ ցնցեց դահլիճը (տեսանյութ)

Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը կույր երաժշտի կատարմամբ ցնցեց դահլիճը (տեսանյութ)

153
0

MHM0117461

Այսօր` հոկտեմբերի 19-ին, Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում համերգի առաջին հատվածում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը: Նվագախմբին իր դաշնամուրային գեղեցին կատարմամբ նվագակցում էր վիրտուոզ դաշնակահար Լևոն Կարապետյանը, ով չնայած իր կուրությանը, հրաշալի է զգում երաժշտական գործիքը. նա երեկ ուղղակի ցնցեց հայ հանդիսատեսին, ով հոտնկայս ծափահարություններով բեմից ճանապարհեց դաշնակահարին:

Համերգի արդեն երկրորդ հատվածում երիտասարդական նվագախումբը կատարեց ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան, որը ևս շատ հուզիչ ու տպավորիչ էր ոչ միայն հանդիսատեսի, այլ նաև հեղինակի` Թանկյանի համար, ով համերգի ավարտին իր խոսքում նշեց, որ նվագախմբի կատարմամբ իր ստեղծագործությունը լսելն իր համար շատ հուզիչ էր:

Էմմա Հովսեփյան