Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ երեկոյան անհայտ անձինք ծեծի են ենթարկել ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանին: Դեպքի հետ կապված ՀԱԿ-ը մեղադրում է իշխանություններին՝ նշելով, որ սա համաժողովրդական շարժումը ճնշելու հերթական քայլ է: Նշենք, որ դեպքի վայրի զննության արդյունքում հայտնաբերվել է տեսանկարահանող սարք, որի մասին Araratnews.am-ի հետ զրույցում հաստատեց նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ նշելով, որ այն արդեն հետազոտման առարկա է դարձել:
«Արամ Մանուկյանի նկատմամբ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, ոստիկանությանն էլ հանձնարարություն է տրվել միջոցներ ձեռնարկել հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու համար» , — ասաց Սոնա Տռուզյանը:
Այլ հարցերի պատասխանել նա հրաժարվեց՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք է: