ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը Աժ այսօրվա քառօրյայի ընթացքում հարցով դիմեց Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին:
«Հոկտեմբերի 1-ից օրենքը գործում է, Դուք ասում եք եկեք հետաձգենք երեք ամսով, մեկնաբանեք խնդրում եմ»:
«Հոկտեմբերի 1-ով գործելու դրույթը գործում է: Մենք, իհարկե, չենք հաստատում, որ մենք անհարկի ստուգումներ ենք անցկացրել, ուղղակի փարատում ենք կասկածները: Դուք ասում եք ՓՄՁ-ներ են փակվել, բայց ես չեմ հավատում այդ պնդմանը: Մենք դեռևս համապատասխան պատժամիջոցներ չենք կիրառել անգամ»,-եզրափակեց փոխնախարարը: