ՀՀ Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը հերքում է տեղեկությունները, թե իր բիզնեսները երկրից դուրս է հանում և պատրաստվում է տեղափոխվել այլ երկիր: Araratnews.am-ի հարցին ի պատասխան պատգամավորը չհերքեց, որ բիզնեսներ ունի, բայց ասաց, որ իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, թե դրանք տանում է երկրից:
Հարցին, թե պատրաստվո՞ւմ է հեռանալ Հայաստանից, Արամ Հարությունյանը պատասխանեց. «Ոչ»:
Ի դեպ Արամ Հարությունյանը նիստին մասնակցեց ընդամենը մի քանի րոպե, ապա լքեց դահլիճը, հայտարարեց, որ ոչ թե խորհրդարանի շենքն է լքում, այլ իր աշխատասենյակում է լինելու: