տուն Լուրեր Արամ Աթեշյանը՝ Կարո Փայլանի եւ Այվազովսկու կտավի գողության մասին (տեսանյութ)

Արամ Աթեշյանը՝ Կարո Փայլանի եւ Այվազովսկու կտավի գողության մասին (տեսանյութ)

111
0

Պոլսո Հայոց պատրիարքի առաջնորդական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ  նաև Կարո  Փայլանի ակտիվությանը: Աթեշյանի խոսքով՝ Փայլանի  ելույթներից անհանգիստ է համայնքը: «Թուրքիո պառլամենտում պոռալու պատճառով կորցնում ենք մեր  իրավունքները: Փայլանն այնպես պիտի խոսի, որ չվնասի հայկական համայնքին: Եթե համայնքն անհանգիստ է, ուրեմն մի բան կա»,- ասաց արքեպիսկոպոսը:

Արամ Աթեշյանի անվան հետ  աղմկահարույց պատմություններ կան, որոնցից մեկը  վերլուծաբան Սարգիս Հացպանյանի հայտարարությունն է: Վերջինս նախորդ տարի ասել էր, որ  Արամ Աթեշյանը փորձել է գնել հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավը: Սակայն կտավի տերը  չի համաձայնել այն վաճառել, որից հետո Արամ Աթեշյանն ասել է՝ կտավը գողացված է: Araratnews.am-ը արքեպիսկոպոսից հետաքրքրվեց՝ այդ մեղադրանքների մասի՞ն ինչ կասի: «Թուրքիայում սանիկ ունեմ, որ հնություններով կզբաղի եւ ինձ մի նկար էր ուղարկել, որտեղ եկեղեցական էր պատկերված: Ես տվեցի պատրիարքարանի աշխատակից Վաղարշակին, որն էլ ասաց՝ սա պատրիարքարանից է գողացվել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Դավթյան