Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյան եւ նրան ընկերակցող ղարաբաղյան պատվիրակությունը մարտի 15-ին այցելել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին։
Ինչպես տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի դիվանից, հանդիպման ընթացքում քննարկվել են Ղարաբաղի եւ Սփյուռքի գործակցությանն առնչվող մի շարք հարցեր, ներառյալ՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից նախաձեռնված Նոր Կիլիկիա գյուղի վերաշինության ընթացքը։ Նորին Սրբությունը շեշտել է Ղարաբաղի տնտեսական բարելավման եւ հզորացման նպաստող ծրագրերին Սփյուռքի ավելի գործուն մասնակցության հրամայականը։ Ապա, վարչապետը եղել է Վեհափա ռ Հայրապետի ճաշի հյուրը։
Մարտի 13-ին Արայիկ Հարությունյանը Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարում ներկա է գտնվել Ս. եւ Անմահ Պատարագին եւ մասնակցել Ուխտի օրվա թափորին։ Եկեղեցական արարողության ավարտին Նորին Սրբությունը ընդունել է ԼՂՀ վարչապետին ու պատուիրակությանը Վեհարանի դահլիճում։