տուն Արցախ Առաջնագիծը մշտական ջրով ապահովելու ծրագիրը մտել է շինարարական փուլ

Առաջնագիծը մշտական ջրով ապահովելու ծրագիրը մտել է շինարարական փուլ

77
0

Andrias-Ghukasyan

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Առաջնագիծը մշտական ջրով ապահովելու ծրագիրը մտել է շինարարական փուլ:

Այս կարևոր ծրագրի մասին արդեն մի քանի առիթով խոսել եմ: Նախօրեին առաջնագիծ էի մեկնել՝ տեղում ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին:

Բավականին բարդ տեղանքում հողային աշխատանքներ են տարվում, ստեղծվում են անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ ջրի մշտական հոսքը՝ խողովակաշարով, դեպի մարտական հենակետեր տեղափոխելու համար: