«Ես օրենքով սահմանված կարգով ներկայացել եմ զինկոմիսարիատի բոլոր կանչերին: Օրենքով սահմանված կարգով չեմ զորակոչվել բանակ, դրա համար կան պատճառներ, դրանք կարող եք իմանալ ՊՆ-ից կամ զինկոմիսարիատից: Ես չեմ խուսափել, տարկետման իրավունքից չեմ օգտվել, ես ունեցել եմ այլ պատճառ: Բերեք տարբերակենք դասալիքներին և չգնացողներին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է ժամանակին որոշվել, որ նրա ծառայությունը պետք չէ բանակին:
Դիտարկմանը` ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ առաջնագծում բացառապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն են, ինչո՞ւ պաշտոնյաների որդիները չեն ծառայում, Շարմազանովը պատասխանեց. «Ա՛յ մարդ, ի՞նչ եք ուզում պաշտոնյաների որդիներից: Առաջնագիծն ի՞նչ կապ ունի՝ պաշտոնյայի՞ որդի է, թե՞ ոչ: Եթե էդ պաշտոնյայի որդին լավ ֆիզիկոս ա կամ ավարտել ա, սպա ա, ինքն առաջնագիծ գնում ա ի՞նչ անի, կարող ա ինքը լավ տանկ ա քշում»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Փայլակ Ֆահրադյան