Ստամբուլի նորաբաց երրորդ օդանավակայանում ինքնաթիռի մասնակցությամբ առաջին վթարն է տեղի ունեցել։
Ամերիկյան ուղևորատար Boeing 777-300-ը մինչև արագություն հավաքելը, բախվել է թռիչքուղու էլեկտրասյուներից մեկին, ինչի հետևանքով կտրուկ թեքվել է և կանգ առել։ Օդանավում գտնվող 274 ուղևորից ոչ մեկը չի տուժել։ Ինքնաթիռը Ստամբուլից մեկնելու էր Անկարա։ Չվերթը անվտանգության նկատառումներով չեղարկվել է, և ուղևորները մեկ այլ ինքնաթիռով են մեկնել Անկարա։
Վթարված ինքնաթիռը պատկանում էր Turkish Airlines հայտնի ավիաընկերությանը։ Վթարի պահը արձանագրել են տեսախցիկները և լայն տարածում գտել համացանցում։