տուն Լուրեր Առաջիկայում հնարավոր է հայերի հետհոսք Ռուսաստանից. տնտեսագետ

Առաջիկայում հնարավոր է հայերի հետհոսք Ռուսաստանից. տնտեսագետ

80
0

1-472-266-470x265

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը կարծում է, որ Արևմուտքի սահմանած սանկցիաները Ռուսաստանի նկատմամբ ձեռնտու չէ նաև հենց Արևմտյան երկրներին: Որոշ սանկցիաներ հանվել են, երբ պարզվել է, որ սահմանափակումները Ռուսաստանի նկատմամբ բացասական են ազդում նաև սեփական ընկերությունների վրա:

«Նախ պետք է հաշվի առնենք, թե ինչքան ժամանակ կդիմանան սանկցիաները կիրառողները ևս: ԱՄՆ-ին ձեռնտու չի, որ ՌԴ-ում նավթի գինը բարձրանա: Սանկցիաները կդառնան անիմաստ այդ առումով: Ռուսաստանը` կարողանալով օգտագործել սեփական գյուղատնտեսական պոտենցիալը, կկարողանա հաղթահարել այդ սանկցիաները: Ռազմական բնույթի սանկցիան, կարծում եմ, այնքան էլ բացասական չի ազդելու: Մնացածը առանձին ապրանքների խնդիր է»,- ասում է տնտեսագետը:

«Առաջին ժամանակահատվածում կիրառեցին master և visa քարտերի հետ կապված: Առաջացավ խնդիր Ռուսաստանում սեփական վճարային համակարգ ստեղծելու հետ կապված: Տարբերակ եղավ Չինաստանի հետ համագործակցելը: Այդ խնդիրը լուծվեց այն պատճառով, որ visa-ն և master-ը հասկացան իրենց կորուստների ծավալները: Մյուսը պայմանավորված է swift համակարգի հետ: Բանկային համակարգում ՌԴ-ին անջատել swift-ից, նշանակում է հրաժարվել բազմաթիվ փոխանցումներից»,- նշեց տնտեսագետը:

Վիլեն Խաչատրյանի կանխատեսմամբ` դոլարով տրվող վարկերի տոկոսադրույքները կբարձրանան` այսինքն դոլարի գինը կբարձրանա:

«Ցանկացած ցնցում, որը տեղի է ունենում Ռուսաստանում, անուղղակի ազդեցություն կունենա նաև մեր վրա, քանի որ մենք ունենք բազմաթիվ ռուսական կազմակերպություններ, բացի այդ մենք ունենք բավական մեծ թվով տրանսֆերտներ, որոնք նույնպես կպակասեն»,-նշում է տնտեսագետը:

Ըստ Վիլեն Խաչատրյանի` առաջիկայում, հնարավոր է, Ռուսաստանից հայերի հետհոսք: ՌԴ-ում աշխատանք փնտրողները, ովքեր դժվարությունների կհանդիպեն, հետ վերադառնան Հայաստան: Այդ դեպքում, հնարավոր է, որ առաջանա որոշակի լարվածություն` Հայաստանում զբաղվածության հետ կապված: