Հանրապետության տարածքում`
Փետրվարի 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 17-ին միայն Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` նաև մառախուղ: 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 16-18-ը կնվազի 10-12 աստիճանով, 19-20-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 7-9 աստիճանով:
Երևան քաղաքում`
Փետրվարի 16-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի փետրվարի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 15.40C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -21.00C (1969 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -0.90C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:
Եղանակը ԼՂ Հանրապետությունում՝
Ամենօրյա օդերևութաբանական տեղեկատվություն -15 փետրվարի.
Փետրվարի 16-ին կդիտվի ամպամածություն, ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը գիշերը՝ -5…-90C, ցերեկը՝ 0…-30C:
Փետրվարի 17-ին սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ մառախուղ, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը 17-18-ը գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 19-20-ը նույնքան կբարձրանա: