տուն Քաղաքական Միջազգային Առաջարկվել է Մեծ Բրիտանիայի միապետի թագադրությանը Ղուրան կարդալ

Առաջարկվել է Մեծ Բրիտանիայի միապետի թագադրությանը Ղուրան կարդալ

113
0

coronation_2577165k

Օքսֆորդի նախկին եպիսկոպոսը առաջարկել է Ղուրան կարդալ Մեծ Բրիտանիայի միապետերի թագադրման ժամանակ։ Այս մասին գրում է The Telegraph-ը։

Լորդ Ռիչարդ Հարիսի խոսքերով՝ դա թույլ կտա թագադրությունն ավելի հյուրընկալ դարձնել։ Որպես օրինակ նա բերել է Բրիստոլի տաճարը, ուր 2013 թվականին բացի Աստվածաշնչից նաև Ղուրան են կարդացել։ Դա արվել է այն պատճառով, որ արարողությանը ներկա են եղել նաև քաղաքապետն ու շերիֆը, ովքեր իսլամ են դավանում։

Այժմ մուսալմանները կազմում են Մեծ Բրիտանիայի բնակչության մոտ 5 տոկոսը կամ 2.8մ մլն-ը։ Այս թիվն անընդհատ աճում է։ Մուսուլմաններն սկսել են ավելի ակտիվ մասնակցություն ունենալ Մեծ Բրիտանիայի քաղաքական և մշակութային կյանքին։