տուն Քաղաքական Միջազգային Առաջադիմությունը հիմնականում պայմանավորված է ժառանգականությամբ

Առաջադիմությունը հիմնականում պայմանավորված է ժառանգականությամբ

110
0

gen

Բրիտանացի գիտնականները պարզել են ժառանգականության ազդեցությունը առաջադիմության վրա: Նրանք ուսումնասիրել են 2010-2012 թվականներին ավելի քան 6653 զույգերի առաջադիմության ցուցանիշներն ավարտական քննությունների ժամանակ: Բրիտանացի գիտնականները պնդում են, որ ժառանգականությամբ պայմանավորված է առաջադիմության 60 տոկոսը, ինչի մասին հոդված են հրապարակել Proceedings of the National Academy of Sciences գիտական ամսագրում:

Զույգերի ընտրությունը պատահական չէ: Նրանք ուսումնասիրել են միաբջիջ զույգերի արդյունքները, ինչպես նաև երկբջիջ զույգերի արդյունքները: Վերջին խմբի դեպքում զույգերը միմյանց միջև բաժանում են գեների միայն 50 տոկոսը: Բացի ժառանգելիության  գեներից գիտնականները նշում են, որ առաջադիմությունը պայմանավորված է միջավայրում ձեռք բերված հմտություններով, ինչը հիմնականում նույնպես ժառանգականության հարց է: