Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 29-ին՝ ժամը 01.22-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Դիան գյուղում քաղաքացին ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ձորից (մոտ 20 մ) դուրս են բերել Ք. Օ.–ին (ծնվ.1955 թ.) և հանձնել շտապօգնության աշխատակիցներին. վերջինս տեղափոխվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: