տուն Լուրեր Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

107
0

69985

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ նմանատիպ հանդիպումները շարունակական կլինեն: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի բարեկամ երկիրն ու կարեւոր գործընկերներից է եւ առանցքային տեղ է զբաղեցնում մեր երկրի քաղաքական ու տնտեսական կյանքում:

Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերություններում՝ ՀՀ ԱԺ նախագահն անհրաժեշտ է համարել խորհրդարանականների փոխադարձ այցերն ու կապերի ամրապնդումը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Արա Բաբլոյանը կարեւորել է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի շարունակական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանը:

ՀՀ ԱԺ նախագահը փաստել է. «Ամեն անգամերբ ունենում ենք զոհերես ցավ եմ ապրումՅուրաքանչյուր մարդու կյանք ինձ համար բարձրագույն արժեք է եւ կապ չունիթե այդերիտասարդներըոր կողմից են զոհվում»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ռիչարդ Միլսն իր հերթին բարձր է գնահատել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի մարդասեր դիրքորոշումը: Դեսպանը հավաստիացրել է, որ ԱՄՆ նոր վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ Մինսկի խմբի գործընթացին մասնակցելու հանձնառությանը:

«Խորհրդարանական հարթակում Հայաստանի քաղաքացիների հույսերն ուերազանքներըմտահոգություններն ու մարտահրավերներն արտացոլող բովանդակալիբանավեճ ծավալելու հարցում առանցքային է բազմակարծությունըՄենք պատրաստ ենքկոռուպցիայի դեմ պայքարում պետական հաստատությունների նկատմամբվստահության մեծացման եւ մեր երկու մեծ ազգերի միջեւ երկկողմ կապերիամրապնդման աշխատանքներում աջակից լինել Ձեր եւ Ձեր գործընկերների ջանքերին», — իր խոսքում ասել է Ռիչարդ Միլսը:

Զրուցակիցները գոհունակությամբ փաստել են, որ հայ-ամերիկյան համագործակցությունն այս տարիների ընթացքում զարգացել է տարբեր ոլորտներում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել խորհրդարանական կառավարման համակարգին, մեր երկրում ժողովրդավարության զարգացմանն ու կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իրականացվող քայլերին: