տուն Լուրեր Արա Բաբլոյանը հանդիպել է Ռիժկովի գլխավորած պատվիրակության հետ

Արա Բաբլոյանը հանդիպել է Ռիժկովի գլխավորած պատվիրակության հետ

62
0

187.thumb

«Աշխույժ երկխոսությունը բոլոր մակարդակներում երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման գրավականն է»,- այս մասին նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր ՌԴ ԴԺ և ՀՀ ԱԺ միջև համագործակցության հանձանժողովի համանախագահ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
Արա Բաբլոյանի խոսքով՝ Հայաստանը և Ռուսաստանը, լինելով ԵՏՄ անդամներ, որակական նոր աստիճանի են հասցրել առևտրատնտեսական փոխգործակցությունը:
Նիկոլայ Ռիժկովը արժևորել է Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանների միջև համագործակցության հանձնաժողովի շուրջ քսանամյա գործունեությանը: Նա, կարևորելով թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում տարին երկու անգամ անցկացվող հանդիպումները, բարձր է գնահատել երեսուներորդ նիստում հնչած հայ և ռուս գործընկերների կառուցողական զեկույցները:
Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են ԵՏՄ շրջանակում արձանագրված առաջընթացին և համագործակցության ընդլայնման հնարավորություններին։