տուն Արցախ Ապրիլյան պատերազմի մասին լուսանկարը հաղթել է միջազգային մրցույթում

Ապրիլյան պատերազմի մասին լուսանկարը հաղթել է միջազգային մրցույթում

126
0

bb5d65ab-3835-4f7d-9e50-c06a8223bfd4

Սեպտեմբերի 1-ին հայտնի են դարձել Մոսկվայում կայացած «Ուղիղ հայացք» վավերագրական լուսանկարչության միջազգային մրցույթի արդյունքները. թեման եղել է մարդու, հասարակության և պետության միջև փոխհարաբերությունների խնդիրները, ինչպես նաև դրանց լուծումները:

«Հակամարտություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել հայ լուսանկարիչ Արեգ Բալայանը: Արեգը, ով կնոջ և երկու երեխաների հետ արդեն 11 տարի ապրում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, 2016-ի ապրիլի 2-ին, երբ հարձակում իրականացրեցին Ադրբեջանի զինված ուժերը, «Մոբիլիզացիայի» շրջանակում մեկնել էր ծառայության:

Նա մրցույթին ներկայացրել էր Արցախի պաշտպանության բանակում իր ծառայության մասին լուսանկարների շարքը:

2074693_600 1487431353175053 9cc106b7d299d686dd5fd4bea05173e0 700aa6a3-2e37-4691-8698-7bf4fe5cd30a

2e4d4e7f-7675-4a6b-82d2-79b035d9336f